Ամենալավ ԻՏԱԼԱԿԱՆ գազի ԳԱՂՏՆԻՔԸ
- Samvel Gevorgyan
- Oct 10, 2017
- 2 min read

Խնդրում եմ կարդալ բոլոր հոդվածները իմ պատմությունը ավելի լավ ըմբռնելու համար։ Այս հոդվածում կբացատրեմ, թե ինչպիսին եմ տեսնում գազի տեղադրման ոլորտը Հայաստանում։
Արդյունք՝
Սկսենք գազը կարգավորող համակարգիչներից։ AEB կազմակերպությունը աշխարհում գազի համակարգիչներ արտադրող լավագույն ընկերությունն է։ Այն արտադրում է գազի համակարգիչներ Landi Renzo. GT, BRC, OMVL, Digitronic, LOVATO կազմակերպությունների համար։ Ես մեյլ ուղարկեցի AEB-ի էլեկտրոնային հասցեին և ստացա պատասխան, որ Հայաստանի Հանրապետության համար, հաշվի առնելով ճանապարհարհային և կլիմայական պայմանները, գազի համակարգիչներ նրանք արտադրում են գերմանացիների հետ համատեղ՝ GT անվան ներքո, և այդ գազի համակարգիչների ծրագրում տրված է ցուցակ, որտեղ նշված են լավագույն համատեղելի ռեյկաները։

ԼANDI RENZO, OMVL, Lovato և BRC ընկերությունները արտադրում են միայն ռեյկաներ և ռեդուկտորներ։ Digitronic կազմակերպությունը միայն կոմպլեկտավորում և վաճառում է ապրանքներ, նկատի ունեմ նրանք արտադրություն չունեն։
Ռեյկաներ՝
Բարդ էր կողմորոշվել, թէ որն է ռեյկաներ արտադրող լավագույն ընկերությունը։ Ուսումնասիրելիս հասկացա, որ լավագույն ռեյկաները արտադրվում են Իտալիայում։ Առաջին եզրակացությունս այն էր, որ չեմ գնելու Digitronic ապրանքանիշի համակարգերը, քանի որ դրանց գինը պայմանավորված է միայն բրենդային անվանմամբ․ ինչպես արդեն նշել եմ Digitronic-ը չունի սեփական արտադրություն։ Հետո ուսումնասիրեցի Landi Renzo,BRC.OMVL.Lovato ընկերությունների տեսականին․ կարծում եմ, եթե նրանք այդքան լավ ընկերություններ լինեին, ապա կունենային սեփական արտադրության համակարգիչներ։ Այնուամենայնիվ նրանք ունեն բարձր որակի կոմպոնենտներ, բայց նորից գները հիմնականում պայմանավորված են բրենդային անվանումով։
Ապա ուսումնասիրեցի ռեդուկտոր արտադրող լավագույն կազմակերպությունների ցանկը։ Առաջինը Tomasetto ընկերությունն էր, որը չի արտադրում ընհանուր գազի համակարգեր, այլ մասնագիտացած է ռեդուկտորների, փականների և ռեյկաների արտադրության վրա: Այս ընկերությունը արտադրում է ավելի մեծ քանակությամբ, ապահովելով գերազանց որակ։ Գնային քաղաքականության տեսակետից էլ Tomasetto-ի տեսականին ավելի մատչելի է՝ ի տարբերություն Landi Renzo, Brc և այլ ապրանքանիշների։
Հետո սկսեցի ուսումնասիրել ռեյկաները։ Ինչպես արդեն ասել եմ, AEB-ի համակարգիչների ծրագրում առկա է լավագույն համատեղելի ռեյկաների ցանկ։ Ցուցակը ներառում է Landi Renzo. Tomasetto, Brc,GT,Lovato,BMR և այլ ապրանքանիշներ։ Ռեյկաները արտադրված են ամենատարբեր մեքենաների ու շարժիչների ամենատարբեր ծավալների համար։ Այսպիսով, ընտրեցի AEB ընկերության GT մոդելի համակարգիչ, որը նախաատեսված է Հայաստանի ճանապարհների և կլիմայական պայմանների համար, աշխարհում լավագույնը ճանաչված Tomasetto ընկերության ռեդուկտոր, իսկ ռեյկաների համար դեռ կդիմեմ մասնագետների, չնայած համոզված եմ որ վերջում այնուամենայնիվ կընտրեմ Tomasetto:
Comments