Ինչ ԳԱԶ տեղադրեցի մեքենայիս
- Samvel Gevorgyan
- Oct 15, 2017
- 3 min read

Այս հոդվածում ես կպատմեմ MITIG(www.mitig.am) կազմակերպության հետ իմ ունեցած փորձի մասին։ Ստուգելով AEB-ի պաշտոնական կայքը, գտա Հայաստանում նրանց պաշտոնական ներկայացուցչի հեռախոսահամարը` 010-77-90-19 ու զանգահարեցի: Ունեի շատ հարցեր՝ տեսականից մինչև գործնական ու դե իհարկե գնային քաղաքականության հետ կապված հարցեր, քանի որ Հայաստանում նույն ապրանքը տարբեր վայրերում առաջարկվում է տարբեր գներով։ Ինձ խնդրեցին մոտենալ խանութ-սրահ՝ ավելի մանրամասն ինֆորմացիա ստանալու համար։ Հաճելիորեն զարմացած էի, երբ պարզվեց, որ բացի AEB ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչը լինելուց բացի, MITIG-ը նաև GT,BMR, Tomasetto և այլ ապրանքանիշների պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում։ Բարեբախտաբար, բացի աշխատողներից, հանդիպեցի նաև տնօրենին, ում հետ հաճելի զրույց ունեցա։ Տպավորիչ է, որ նման մեծ կազմակերպության գործադիր տնօրենը այդքան ժամանակ հատկացրեց հաճախորդին` բոլոր հարցերին պատասխանելու համար։

Առաջին հարցս այն էր, թե ինչու է MITIG-ը ներմուծում համակարգիչների, ռեյկաների կամ այլ պարագաների մեծ տեսականի, երբ կարելի է յուրաքանչյուրից ունենալ միայն մեկը և վաճառել այն որպես լավագույնը: Պատասխանը հետևյալն էր՝ <<մենք գազի տարբեր աքսեսուարներ ենք ներմուծում` տարբեր սեգմենտների մարդկանց և մեքենաների համար: Դա անում ենք, որպեսզի ստիպված չլինենք մարդկանց խաբելով ասել, թե մեր առաջարկած միակ համակարգը լավագույնն է և միաժամանակ շուկայում ամենամատչելին: Անհնար է համադրել այս 2 որակները։ Դա նույնքան պարադոքսալ է, եթե ես ասեմ հնարավոր է գնել Bentley, Opel-ի գնով: Մենք մեր հաճախորդներին առաջարկում ենք լայն տեսականի, որ մարդիկ կարողանան իրենց բյուջեին համապատասխանր կատարել գազի տեղադրումը: Թույլ տվեք մի համեմատություն անել: Ենթադրենք Դուք ունեք ընտանեկան ավտոմեքենա (minivan)՝ ճանապարհորդելու կամ ձեր երեխաներին տնից դպրոց և հակառակը տեղափելու համար: Պետք է փոխեք անիվները: Արդյո՞ք Դուք կգնեք սպորտային անվադողեր, բարակ սպորտային անվահեծերով, իհարկե ոչ։ Նույն իրավիճակն է, երբ ունեք մեքենա և Ձեր մեքենայի համար պահեստամասեր գնելու կարիք կա։ Երբեմն մարդիկ ունեն հստակ նախատեսված բյուջե, և մենք պետք է հավաքենք պահեստամասեր այդ բյուջեին սահմաններում։ Այդպիսով, որոշ մասերը կարող են լինել այլ բրենդների: Օրինակ, լավագույն ռեյկաները իտալական AEB ապրանքանիշինն են, բայց դրանք թանկ են: Եվ ես կարող եմ առաջարկել իտալական tomasseto բրենդի ռեյկաներ, որոնք ավելի մատչելի են»:
- Բայց դա չի՞ նշանակում է, որ դրանք որակապես զիջում են։
- Ոչ, Aeb- ի ռեյկաները նախատեսված է արագ շարժիչներով ավտոմեքենաների համար, իսկ Tomasseto-ն ավելի փոքր շարժիչների համար է: Եթե մեքենայի շարժիչը 6,5 լանոց է, պետք է տեղադրել AEB-ի ռեյկաներ, բայց Ձեր Hyundai elantra-յի համար Tomasseto-ի համակարգի աշխատանքը ավելի քան բավարար է: Վարելիս Դուք որևէ տարբերություն չեք զգա: Բայց եթե 6,5լ-անոց շարժիչ ունեցող ավտոմեքենաի վրա tomasseto համակարգ տեղադրվի, տարբերությունը շատ կզգացվի: Դրա համար էլ մենք երբեք չենք համոզում հաճախորդին, այլ տալիս ենք ընտրության հնարավորություն:
-Իսկ, եթե ես ունեմ բյուջեյի խնդիր, ինձ չե՞ք առաջարկի արդյոք չինական(կեղծ) տեխնիկա։ -Ներեցեք, բայց մենք չենք ներմուծում որևէ անհայտ ծագման սարքավորումներ, մենք երաշխավորում ենք մեր սարքավորումներն ու աշխատանքը: Բայց այդ չինական(կեղծ) սարքավորումների գնային սահմաններում կարող ենք առաջարկել բուլղարական Bardolini համակարգերը, որոնք շատ ավելի բարձր որակ ունեն, միևնույն ժամանակ ավելի էժան են քան իտալական ապրանքանիշը։
-Ինչպե՞ս կբացատրեք գնային քաղաքականության տարբերությունը, այլ ընկերություններ ունեն ավելի մատչելի առաջարկներ ՆՈՒՅՆ սարքավորումների համար:
- Դա շատ պարզ է: Կարո՞ղ են արդյոք նրանք ավելի մատչելի գներ առաջարկել, եթե պաշտոնական ներմուծողը մեր ընկերությունն է, և նրանք մեզնից են գնում: Իհարկե ոչ: Նշանակում է՝ նրանք օգտագործում են կեղծ կրկնօրինակները, որոնք խնդիրներ են առաջացնելու Ձեր մեքենայի համար։ Դա չի կարող արդյունավետ լինել փողի խնայողության տեսանկյունից, քանի որ կարճ ժամանակ անց այդ գազի համակարգը ուղղակի չի աշխատի ու ստիպված կլինեք տեղադրել նորը։ Եվ այդպիսի անհայտ/կեղծ ծագման համակարգերհանդիպելու դեպքում մենք որևէ ծառայություն չենք մատուցում: Մի քանի հաճախորդների հետ ունեցանք այդպիսի տհաճ փորձ: Նրանք իրենց մեքենայի վրա տեղադրել էին գազ, տեղադրողը մերժել էր երաշխիք տրամադրել։ Հետո, երբ հաճախորդը ստուգել էր և համացանցի միջոցով իմացել, որ մենք ենք պաշտոնական ներմուծողը, եկել էր մեզ մոտ բողոքելու: Իհարկե, մենք բացատրեցինք, որ նրան խաբել են և ցույց տվեցինք, որ մեր ընկերության հոլոգրաֆիկ նշանը բացակայում է տեղադրված գազի համակարգի մասերի վրայից: Ստուգե՛ք հոլոգրաֆիկ նշանը: Երբ մարդիկ գալիս են՝ իրենց մեքենայի վրա կեղծ համակարգ տեղադրված, մենք ուղղակի չենք դիպչում այդ մեքենային:

- Ուրեմն, ի՞նչ եք առաջարկում այն մարդկանց, ովքեր գազի համակարգ են տեղադրել իրենց մեքենաների վրա և չգիտեն, որ այն կեղծ է։
- Նախ `ստուգե՛ք մեր ընկերության հոլոգրաֆիկ նշանի առկայությունը սարքավորման վրա, երկրորդ` մենք ունենք ամբողջովին անվճար ծառայություն արդեն գազի համակարգ տեղադրված ավտոմեքենաները ստուգելու և տեղադրված սարքավորումների ծագումը որոշելու համար։ Նշեմ, որ այդ հետազոտության արդյունքի ճշմարտացիության համար տալիս ենք 100% երաշխիք։ Հետո ևս մի բան․ տեխնիկան կարևոր է, սակայն տեղադրող մասնագետների որակավորումը նույնպես կարևոր է: Ամեն տարի մենք հրավիրում ենք AEB ընկերության ինժեներների՝ մեր թիմի որակավորումը ստուգելու և կազմակերպում ենք սեմինարներ այն բարձրացնելու համար: Օրինակ, ստուգեք այս փաստաթուղթը, որը վկայում է այն մասին, որ մեր թիմը որակավորված է այդ ամբողջ համակարգը տեղադրելու համար (ստորև նկարը): Խնդրում եմ հետաքրքրվեք նաև, թե քանի ընկերություններ ունեն այսպիսի վկայագրեր:

Հեռ. 010-77-90-19
Comments